Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Ներկայացվել են հաղորդումներ

Ներկայացվել են հաղորդումներ
25.10.2025 | 13:52

Իշխանությունը շարունակում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հարձակումները:

Եկեղեցու և հոգևորականների շահերի պաշտպանության նկատառումներով ներկայացվել են հետևյալ հաղորդումները և դիմումը.

1. Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցության գաղտնիությունը խախտելու հետ: Հնարավոր է նաև, որ այդ խոսակցությունները մոնտաժված և փոփոխված լինեն: Բայց ինքնին գաղտնիության խախտման փաստը խնդրահարույց է:

ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածը հանցագործություն է համարում մարդու նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի գաղտնիությունն ապօրինի խախտելը:

2. Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ:

Իրենց գործողություններով Ստեփան Ասատրյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրականացնում են ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով արգելված արարքի (կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը) նախապատրաստություն, որը համարվում է չավարտված հանցագործություն:

ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական պատասխանատվության հիմքն ինչպես ավարտված, այնպես էլ չավարտված հանցանք կատարելն է:

2025թ. հոկտեմբերի 26-ի պատարագի կատարումը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված քահանայի կողմից խոչընդոտելու նախապատրաստությունը դրսևորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նման հայտարարություն-հրավեր տալու, այդ օրվա պատարագին միայն «տեր Արամից» հաղորդություն ընդունելու պնդման, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականներին սպառնալու միջոցով, իսկ Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու տարածքն ազատելուց հրաժարվելու և պատարագ անցկացնելու հրավեր ու պնդում կատարելու միջոցով: Ընդ որում, այդ նպատակին նշված անձինք կհասնեն, եթե իրավապահ մարմինները միջոցներ չձեռնարկեն:

3. ՆԳՆ ոստիկանությանը ներկայացվել է դիմում ներխուժումը կանխելու վերաբերյալ:

Ի թիվս այլ պահանջների՝ պահանջվել է ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի N 797-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցու՝ ատյանից, խորանից, ավանդատներից և այնպիսի վայրերից, որոնք նախատեսված են բացառաբար Եկեղեցու սպասավորների համար, վտարել Ստեփան Ասատրյանին:

Արա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ